Լեռնшյին Ղшրшբшղի ՊԲ զինծшռшյпղները կարող են ծառայությունը շարունակել ՀՀ զինվшծ ուժերում. Արման Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են ծառայությունը շարունակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Այս մասին լրագրողներին ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Մենք շատ կցանկանայինք, որ Պաշտպանության բանակի զինծառայողները  ծառայության անցնեին ՀՀ ՊՆ-ում, քանի որ նրանք մեր հայրենակիցներն են և իրենց փորձով, ռազմական գիտելիքներով կարող են օգուտ բերել երկրի Զինված ուժերին»,–ասել է Սարգսյանը։
Փոխնախարարը նշել է, որ ամեն ինչ կանեն նրանց այդպիսի հնարավորություն ընձեռելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում