Բшքվի հետ քննարկման առարկա կդառնա ռпւս խшղшղшպահների աշխատանքը «Ադրբեջшնի տարածքում». Պեսկով

«Բաքվի հետ քննարկման առարկա կդառնա արդեն իսկ «Ադրբեջանիը համարվող տարածքում» ռուս խաղաղապահների աշխատանքը»։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ դժվար թե որևէ մեկը պատասխանի այս հարցին, քանի որ այժմ խոսքը գնում է առաքելության մասին, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) գոյության դադարեցման պատճառով ռուսական խաղաղապահ առաքելության հետագա ճակատագիրը մնում է օդում առկախված:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից Ղարաբաղի գոյությունը դադարեցնելու մասին։

Բնակչությանը հանձնարարվ ել է դիտարկել Բաքվի առաջարկած վերաինտեգրման պայմանները և ինքնուրույն որոշում կայացնել մնալու հնարավորության մասին։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները սկսել են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի գրանցման գործընթացը՝ որոշելու նրանց իրավական կարգավիճակը։ Հայաստանի կառավարության տվյալներով՝ սեպտեմբերի 24-ից երկիր է ժամանել ԼՂ  ավելի քան 84 հազար բնակիչ։ Միևնույն ժամանակ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում է մոտ 120 հազար մարդ։

Կիսվել սոց․ ցանցերում