Դիտում ՝ 24 133
Ռուսաստանում ավիացիոն վառելիքի պակասի և գների աճի ֆոնին Ան-2 օդանավեր շահագործողների ասոցիացիան առաջարկել է պետական կարգավորում սահմանել ավիացիոն կերոսինի և բենզինի գների նկատմամբ։ Ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ հատկապես սրվել է ավիացիոն բենզինի հասանելիության խնդիրը, ինչը բացասաբար է անդրադառնում փոքր ավիացիայի աշխատանքի վրա։
Մասնագետները զգուշացնում են, որ առաջիկա շաբաթներին իրավիճակը կարող է ավելի բարդանալ, մինչդեռ որոշ փորձագետներ կարծում են, որ գների պետական վերահսկողությունը կարող է էլ ավելի խորացնել վառելիքի պակասը։
