ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Արցшխի ՊԲ-ի կողմից ռուս խшղшղшպահներին հանձնված զինшմթերքը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Արցախի ՊԲ-ի կողմից ռուս խաղաղապահներին  հանձնված զինամթերքը։

«Սեպտեմբերի 29-ի դրությամբ հանձնվել  է հետևյալը՝ 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային մեքենա, յոթ միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 48 միավոր դաշտային հրետանային ատրճանակ,  ականանետեր, ավելի քան 4,8 հազար միավոր փոքր զինատեսակներ, հակատանկային զենքեր, մոտ երեք միլիոն զինամթերք»,- ասվում է ՌԴ պաշտպանության գերատեսչության տեղեկագրում։

Կիսվել սոց․ ցանցերում