Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը որպես անհետ կորածի որոնում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանին։
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից և չի վերադարձել:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։
