Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպшյական պաշտոնների

Հուլիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունն անցած ՀՀ ԶՈՒ կուրսանտներին համապատասխան սպայական պաշտոնների նշանակելու արարողությունը:

Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհավորել է սպաներին ծառայության նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները ծառայելու են ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

Կիսվել սոց․ ցանցերում