ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով կրկին բերել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ Հուլիսի 7-ին նա կալանավորվել է երկու ամսով։
Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, թե ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը։
