ՔՊ կուսակցությունը ՀՀ նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածով, Հանրապետության նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նշանակման ընթացակարգն ապահովելու նպատակով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացնում:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով Կառավարութան հրաժարականը։

Կիսվել սոց․ ցանցերում