Խստորեն դատապարտում եմ որևէ խտրական խոսք, վերաբերմունք՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ նրանց վերագրվող կամ իրական քաղաքական հայացքների հիմքով։
Խոստորեն դատապարտում եմ մարդու ծագումը ընդգծելը՝ այդ մարդու կողմից հնարավոր ոչ իրավաչափ կամ հանրայնորեն անընդունելի արարքը նկարագրելիս։
Եթե վերոնշյալ արարքները հատում են Հայաստանի գործող՝ խտրականությունը և ատելության խոսքը բացառող օրենսդրության սահմանները, ապա դրանք պետք է արժանանան իրավապահ համակարգի ուշադրությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող մարմնի քննարկման առարկա եղել են ու կլինեն բոլոր այն դեպքերը, երբ նման ենթադրյալ արարք կատարել են կուսակցության անդամ հանդիսացող անձիք, ինչին, ըստ անհրաժեշտության, կհետևի կարգապահական պատասխանատվություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ իրենց համակիր համարող անձանց կոչ եմ անում ծանոթանալ և հետևել կուսակցության գաղափարախոսությանը, որտեղ բացառվում է ցանկացած տիպի ատելության խոսք և անհանդուրժողական վերաբերմունք։
Կարևոր եմ համարում ընդգծել, որ նման գրառումներ կատարող անձանց կարծիքը չի արտահայտում ո՛չ կուսակցության, ո՛չ իշխանության տեսակետը։
ՀՀ կառավարությունն արել և անելու է հնարավորինս՝ լուծելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների բոլոր խնդիրները։
