Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ. Ճամբարակը կլինի վերջին կանգառը

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարության աջակցությամբ իրականացվող «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը համայնքներում ձևավորում է մշակութային և ժամանցային ակտիվ միջավայր՝ մարդկանց միավորելով մեկ ընդհանուր տոնի շուրջ։

«Գորիսում ավարտին մոտեցավ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի երկրորդ օրը։ Առավոտից քաղաքում տիրում էր տոնական տրամադրություն: Փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսելու տեղական արտադրանքը, այցելելու թաքնված ու հայտնի անկյունները և վայելելու համերգային ծրագիրը։

Առջևում վերջին կանգառն է՝ Ճամբարակը։

Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսում անցկացվել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որի շրջանակում կայացել է Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը:

Կիսվել սոց․ ցանցերում