ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր տեղի ունեցավ հանդիպում «Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում և համայնքային ենթակառուցվածքների սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին աշխատակիցներին հուզող հարցերը, քննարկվեցին առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Նման հանդիպումները նպաստում են աշխատանքների ճիշտ կազմակերպմանը, խնդիրների արդյունավետ լուծմանը և աշխատակիցների հետ անմիջական կապի ամրապնդմանը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր աշխատակիցներին ամենօրյա նվիրված աշխատանքի համար։
