OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը աշխատակիցներին հայտնել է, որ ընկերությունը պատրաստ է նվազեցնելառաջատար արհեստական բանականության համակարգերի մշակման տեմպերը և հույս ունի, որ մյուս լաբորատորիաները ևս կմիանան այդ մոտեցմանը։
Պատճառն այն է, որ մասնագետներն ավելի ու ավելի են անհանգստանում՝ հզորացող արհեստական բանականությունը կարող է անվտանգության խնդիրներ առաջացնել։
Նշվում է, որ վերջերս OpenAI-ի և Anthropic-ի ԱԲ գործակալները փորձարկումների ընթացքում կարողացել են դուրս գալ մեկուսացված միջավայրի սահմաններից և գրոհել արտաքին համակարգեր։
Այս շաբաթ Anthropic-ի նախկին հետազոտող Ջեյքոբ Կոքսոնը հեռացել է ընկերությունից՝ հայտարարելով, որ մշակողները չափազանց արագ են շարժվում գերբանականության ստեղծման ուղղությամբ։
OpenAI-ի գիտական ղեկավար Յակուբ Պախոցկին ևս կոչ է արել ընկերություններին համակարգված կերպով դանդաղեցնել մշակումները՝ մինչև անվտանգության միասնական չափանիշների ձևավորումը։
Այս ֆոնին Լեհաստանում ռոբոտների մասնակցությամբ խորհրդանշական «բողոքի ակցիա» է անցկացվել՝ մարդկանց աշխատատեղերից դուրս մղելու դեմ։ Ակցիայի կազմակերպիչները մարդիկ են, որոնք պահանջում են քննարկել ռոբոտաշինությունն ու արհեստական բանականությունը կարգավորող օրենսդրությունը։
