Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2121-ը. Нива-ն մասամբ հայտնվել է մայթին. կա վիրшվпր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Դալար-Մրգավան ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Սերյոժա Բ.-ի վարած Mercedes մակնիշի և 34-ամյա Երջանիկ Թ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներց Երջանիկ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել  են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/10/01/1247440

Կիսվել սոց․ ցանցերում