Արարատի մարզում ավազով բեռնված բեռնատարը կամրջի վրա կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում ավազով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի վնասման հետևանքով կողաշրջվել է։

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ավտոմեքենան չի հայտնվել գետում, քանի որ երկաթե ճաղավանդակի և բետոնե պատնեշի վրա էր ընկել։

Կիսվել սոց․ ցանցերում