Թբիլիսիի մանկապարտեզներում ավելի քան 100 երեխա է հոսպիտալացվել թունավորման ախտանիշներով

Թբիլիսիում մանկապարտեզների ավելի քան 100 սան հոսպիտալացման կարիք է ունեցել թունավորման ախտանիշներով։

Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։ Նրա խոսքով՝ երեխաներից և ոչ մեկի մոտ վիճակի վատթարացման ռիսկ չի եղել։

Նախարարն ընդգծել է, որ թունավորման պատճառները պարզվելու են քննության արդյունքներով։

Նշենք, որ զանգվածային թունավորումը տեղի է ունեցել Թբիլիսիի 20 մանկապարտեզում։ Ենթադրվում է, որ ինտոքսիկացիայի պատճառ է դարձել բակտերիալ վարակը, որի աղբյուրը կարող էին լինել մանկապարտեզներին մատակարարված սննդամթերքը։ Փաստի առթիվ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը քննություն է իրականացնում մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող սննդամթերքի արտադրության և իրացման հոդվածով։

Կիսվել սոց․ ցանցերում