Ստեփանակերտից Երեւան են հասել Արցախի կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները, իրավապահ համակարգի բարձրաստիճան ծառայողները, զենքը վայր դրած զինվորականները: Դրա համար պետք է միայն ուրախ լինել, ցավել մնացածների եւ առեւանգվածների համար, հնարավորությունների սահմաններում փորձել օգտակար լինել նրանց: Բայց հայկական մաս-մեդիայի ,,պատասխանատու,, հատվածը մի շաբաթ է՝ քննարկում է Սամվել Բաբայանի Երեւանում գտնվելու թեման՝ հաճախ անցնելով տարրական կոռեկտության բոլոր սահմանները: Իսկ ինչու՞ պիտի չանցներ: Խնդիրը ծուռ հայելու մեջ է դիտարկվում: Հարցը պետք է վերաբերվի ոչ թե Սամվել Բաբայանի Հայաստան անցնելուն, այլ նրան, թե մյուսներն ի՞նչ հիմքով են առեւանգվել կամ պահվում են ռազմագերու կարգավիճակում:
Կիսվել սոց․ ցանցերում
Ձեզ նաև կհետաքրքրի ՝