ՀԱԵ-ն Գարեգին Բ-ի նման մասշտաբային, դրամատիկ խայտառակություն տեսել է մեկ Պապ թագավորի եւ Հայոց Պետականության գլուխը կերած դավադիր հոգեւորականների, մեկ էլ Գետադարձի դեպքում․ ՀԱԵ-ն պետք է վերջ տա այս խայտառակությանը եւ ունենա նոր հոգեւոր առաջնորդ

Ռուբեն Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայ Առաքելական Եկեղեցին իր ողջ պատմության մեջ Գարեգին Բ-ի նման մասշտաբային, դրամատիկ խայտառակություն տեսել է մեկ Պապ թագավորի եւ Հայոց Պետականության գլուխը կերած դավադիր հոգեւորականների, մեկ էլ Պետրոս Գետադարձի դեպքում։

 

Այս խայտառակությունը տեւում է գրեթե 24 տարի, եւ այլեւս անտանելի է, զազրելի եւ մերժելի։

 

Հայ Առաքելական Եկեղեցին, որի համոզված հետեւորդն եմ, Հայաստանի Հանրապետության եւ Հայ Ժողովրդի առաջ ներկայումս ծառացած մարտահրավերների եւ խնդիրների պայմաններում պետք է մեկընդմիշտ վերջ տա այս աղաղակող խայտառակությանը եւ ունենա նոր հոգեւոր առաջնորդ։

 

Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությունը եւ Հայ Ժողովրդին»։
Կիսվել սոց․ ցանցերում