Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ի գիշերը և կեսօրից հետո, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 28-ին և 29-ին օդի ջերմաստիճանն ամբողջ հանրապետությունում կնվազի 4-5 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
