Գիշերը Զապորոժիեի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման հետևանքով կան զոհեր։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ ԱԹՍ-ն հարվածել է քաղաքի թաղամասերից մեկում գտնվող մասնավոր տանը՝ հրդեհ առաջացնելով։
Վնասվել են նաև մեկ այլ բնակելի շենք և ոչ բնակելի կառույց։
Տարածաշրջանային ռազմական վարչակազմը հայտնում է, որ տան փլատակների տակ երկու զոհ է հայտնաբերվել՝ երկու կին։
Վիրավորվել են 4 տարեկան տղա և 45 տարեկան տղամարդ։
Զապորոժիեի վրա ռուսական մեկ այլ հարձակման հետևանքով վնասվել է նաև տեղի շուկաներից մեկը։
