«Goog le»-ը տիեզերք կուղարկի A I պրոցեսորներով արբանյակ

«Google»-ը նախատեսում է տիեզերք արձակել առաջին փորձնական արբանյակը՝ տիեզերական պայմաններում իր «TPU» պրոցեսորների աշխատանքը գնահատելու համար։ Փորձարկումն իրականացվելու է «Suncatcher» նախագծի շրջանակում, որի նպատակն է արհեստական բանականության ենթակառուցվածք ստեղծել Երկրի ուղեծրում։

Նախագծի հիմնական նպատակն արհեստական բանականության ենթակառուցվածքով արբանյակները Երկրի մերձուղեծիր տեղափոխելն է։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ այնտեղ սարքավորումները կարող են մինչև 8 անգամ ավելի շատ էներգիա արտադրել, քան Երկրի մակերևույթի վրա։ «TPU»-ի առաջին փորձարկման արձակումը նախատեսվում է 2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ «Planet» ընկերության և «SpaceX»-ի համատեղ մշակած «Transporter-18» տիեզերանավի միջոցով։

Կիսվել սոց․ ցանցերում