Ինչ կարող են արձանագրել ՄԱԿ դիտորդները ԼՂ-ում. Արամ Սարգսյանը թվարկել է դրանք

Հետագա գործընթացների համար շատ կարևոր է ՄԱԿ դիտորդական խմբի Արցախ հասնելը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նկատելով, թե ի՞նչ կարող են նրանք ամրագրել հիմա.

«1) Իրողությունը թարմ է՝ ազերին չի հասցրել հետքերը մաքրել, ու դիտորդական խումբը կամրագրի, որ պատերազմական գործընթացները լայնամասշտաբ են եղել, ներառել՝ գյուղերը և քաղաքները։ Ռազմական գործողությունների լայնամասշտաբ լինելը կարևոր արձանագրում է։

2) Արցախը դատարկվել է, բնակչություն չկա, որն էլ հիմնավորում է, որ Ադրբեջանը իր գործողություններով անհնարին է դարձրել սեփական տանը ազգությամբ հայի ապրելու հնարավորությունը։

3) Եվ ամենակարևորը՝ այդքան մարդու 3-4 օրում հայրենիքը լքելը հնարավոր է միայն ցեղասպանության վտանգի դեպքում… Այս այցը և դիտորդական առաքելության արձանագրումները հիմնական գործիքն են դառնալու՝ քաղաքական և իրավական հարթությունում Ադրբեջանին պատժելու և Արցախի խնդրին անդրադառնալու համար։

Ադրբեջանը հայտնվել է ցեղասպան երկիր ճանաչվելու վտանգի առաջ, ԱՄՆ-ը ու ԵՄ-ն միանշանակ օգտագործելու են այս գործիքը՝ Ադրբեջանի ահաբեկչական ու առավելապաշտական քաղաքականությունը զսպելու նպատակով»։

Կիսվել սոց․ ցանցերում