Մերձավոր Արևելքից հում նավթի արտահանման աճի ֆոնին համաշխարհային շուկաներում նավթի գները նվազել են։ Reuters-ի փոխանցմամբ՝ Brent-ի գինը նվազել է մոտ 1%-ով՝ հասնելով 101,18 դոլարի, իսկ WTI-ն՝ 1,03%-ով՝ 90,12 դոլարի։
Միաժամանակ, G7 երկրները համաձայնել են արտակարգ պահուստներից շուկա դուրս բերել ընդհանուր 100 մլն բարել նավթ և դիզել՝ գների աճը մեղմելու նպատակով։ Փորձագետների գնահատմամբ՝ այս քայլը կարող է ժամանակավորապես զսպել գները, սակայն Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների հետագա վնասման ռիսկը շարունակում է պահպանվել։
