Կիրակի օրը ռուսական զինուժը նորից հարվածել է Կիևի Հյուսիսային կամրջին։ Ուկրաինայի մայրաքաղաքում Դնեպրի վրայով անցնող կամուրջներին հարվածներ են հասցվում արդեն չորրորդ օրն անընդմեջ:
Այս ռմբակոծությունները տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ Ուկրաինա կատարած այցի ֆոնին:
ՈՒկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին խոստացել է համարժեք պատասխան տալ Ռուսաստանի կողմից իրավիճակի էսկալացիային։
«Նրանք հարվածներ էին հասցնում մեր «Նովա Պոշտա»-ի և «Ուկրպոշտա»-ի պահեստներին և այլն։ Նրանք խփում էին։ Մենք նրանց արժանի պատասխան տվեցինք Wildberries-ի ուղղությամբ։ Իսկ հիմա նրանք հարվածներ են հասցնում կամուրջներին․ մի՞թե նրանք կարծում են, թե մենք չենք պատասխանելու»,- ասել է նա՝ հավելելով,- Ինձ պարզապես ապշեցնում է ամեն օր էսկալացիայով զբաղվելու այս կենդանական ցանկությունը։ Պուտինը հույսը դնում է մշտական էսկալացիայի վրա, նա դա շատ է ուզում։ Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե պետք է պարզապես խնդրել Պուտինին, և նա անպայման կավարտի պատերազմը»։
