Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում ապամոնտաժվել է 72 գովազդային վահանակ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հեռացվել են այն գովազդային վահանակները, որոնք տեղադրվել էին առանց համապատասխան թույլտվության կամ չէին համապատասխանում Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշմամբ սահմանված պահանջներին։ Աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
