Եվրոպայում էլեկտրամեքենաների վաճառքը ռեկորդային աճ է գրանցել

Եվրոպայում արագ տեմպերով աճում է էլեկտրամեքենաների տարածումը։ Նոր ուսումնասիրության համաձայն՝ 2026 թվականի առաջին ութ ամիսներին Եվրամիությունում վաճառվել է 1,64 միլիոն էլեկտրամեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 45 տոկոսով ավելի։

Բրյուսելյան բնապահպանական Transport & Environment (T&E) կազմակերպության զեկույցի համաձայն՝ հունվար-օգոստոսին էլեկտրամեքենաներին բաժին է ընկել ԵՄ ավտոշուկայի 22 տոկոսը՝ մեկ տարվա ընթացքում աճելով 6 տոկոսային կետով։

T&E-ն 2026 թվականը անվանել է «առանցքային տարի էլեկտրամեքենաների հասանելիության» համար։ Մեկ տարվա ընթացքում շուկայում հասանելի մոդելների թիվն աճել է 50 տոկոսով, քանի որ ավտոարտադրողները ընդլայնում են շարքերը՝ ԵՄ արտանետումների թիրախներին համապատասխանելու համար։

Եվրոպական արտադրողներին բաժին է ընկնում հասանելի էլեկտրամեքենաների մոդելների գրեթե 60 տոկոսը։ 2026 թվականի առաջին կեսին նրանք շուկա են ներկայացրել 16 նոր մոդել, մինչդեռ չինական արտադրողները՝ 11։ Չինական ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմում է մոտ 21 տոկոս։

Կիսվել սոց․ ցանցերում