Առանց քեզ այս տարիների ընթացքում բոլորս, ասես, որբացած լինենք, հատկապես՝ հայ ազգը. Ազնավուրի հարսը՝ շանսոնյեի մասին

«5 տարի է անցել քո հեռանալուց»:

Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Շառլ Ազնավուրի հարսը՝ Քրիստինա Ազնավուրը։

«Այդ պահից ի վեր աշխարհը դադարեց նույնը լինել: Գիտեմ՝ քո կյանքում դու շատ սարսափելի բաներ ես տեսել, եւ ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես կարողացել պահպանել այսքան հույս եւ սեր կյանքի հանդեպ:

Առանց քեզ անցկացրած այս տարիների ընթացքում բոլորս, ասես, որբացած լինենք, հատկապես՝ հայ ազգը, որը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք»,- իր հույզերն է արտահայտել նա:

Կիսվել սոց․ ցանցերում