Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 450,07 հազար դոլարի արտադրանք։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական APA-Economics-ը՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։
Նշված ցուցանիշը կազմել է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0,10 տոկոսը։ Միևնույն ժամանակ, Հայաստանից Ադրբեջան ներմուծման արժեքը կազմել է 96,46 հազար դոլար։
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել։
