Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Կորեա

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 19-22-ը գործուղվում է Կորեայի Հանրապետություն։

Վարչապետը համապատասխան որոշում է ընդունել:

Համաձայն դրա՝ Ավանեսյանը գնում է Սեուլ՝ մասնակցելու Համաշխարհային կենսառողջապահական գագաթնաժողովին։

Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, նախարարը պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի։

Կիսվել սոց․ ցանցերում