Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Փենսիլվանիայի (ԱՄՆ) համալսարանից Դրյու Վայսմանին և Կատալին Կարիկոյին, որոնց աշխատանքը հիմք է հանդիսացել կորոնավիրուսի դեմ mRNA պատվաստանյութերի մշակման համար։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին Շվեդիայում հայտարարել է Ստոկհոլմի թագավորական Կարոլինսկա բժշկավիրաբուժական ինստիտուտը, որը շնորհում է այս մրցանակը։ Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է արդեն 113 անգամ, մինչև 2022 թվականն այն ստացել է 225 մարդ։ 2022 թվականին Նոբելյան մրցանակը բժշկության ոլորտում ստացել էր շվեդ կենսաբան Սվանտե Պյաբոն՝ անհետացած հոմինիդների գենոմի և մարդկային էվոլյուցիայի ոլորտում հայտնագործությունների համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/696060.html?fbclid=IwAR1CAUm07NDfwiFUrCCwi5EaN2G9_sBMJF4Az5HBqw5H9TpISPQwSTKcRZk
© factor.am
