Հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի էջում անդրադարձել պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին վերաբերող հայտարարություններին և գրել.
«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասում է, որ Արայիկ Հարությունյանը երեք անգամ «դիրքը թողնելու ցանկություն է ունեցել, համոզելով հետ է եկել:
Ոչ, պարոն Նազարյան:
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ Արցախի խորհրդարանի երեք՝ ՀՅԴ, Արդարություն եւ ժողովրդավարություն խմբակցությունների (թվով՝ ութ պատգամավոր) կողմից ներկայացվել է 2020թ. նոյեմբերի 10-ին, նույն խմբակցությունների կողմից վերահաստատվել 2021թ. մայիսի 20-ին: Երրորդն արդեն եղել է իշխանությունը հանձնելու վերջնագիր:
Մի կեղծեք»:
