Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան. ինչ հանդիպումներ են նախատեսված

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Այցի շրջանակներում Կատրին Կոլոննան կհանդիպի նաև ՀՀ վարչապետի հետ:

Կիսվել սոց․ ցանցերում