Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը, որն առավել հայտնի է Netflix-ի հիթային՝ «Թագուհու քայլը» սերիալից, ամուսնացել է` հայտնում է Daily Mail-ը։ Կայքի տեղեկություններով` դերասանուհու եւ նրա ընտրյալի՝ երաժիշտ Մալքոլմ ՄքՌաեի հարսանիքը տեղի է ունեցել հանգստյան օրերին՝ Վենեցիայում։

Netflix-ի 27-ամյա աստղը, որը հայտնի է նաեւ Peaky Blinders եւ «Անցած գիշեր Սոհոյում» դրամաներից, հարսանիքին հյուրընկալել է մոտ 150 հյուրի, որոնց թվում էին Կարա Դելեւինը եւ Ջուլիա Գարները։

Օրվա սկզբին շիկահեր գեղեցկուհուն տեսել են պատշգամբում, որտեղ նա նախապատրաստական տրամադրությամբ էր՝ սպիտակ մետաքսե խալաթով եւ սուրճի բաժակը ձեռքին։ Իսկ հարսանեկան զգեստը յուրահատուկ էր։ Անյան կարապի տեսք ուներ իր երկար սպիտակ քողով, իսկ հանդերձանքը զարդարում էին թռչունների եւ ծաղիկների տեսքով բնապատկերներ:





