Իսպանական հայտնի La Casa de Papel սերիալում Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը Սան Սեբաստիանի կինոփառատոնում արժանացել է «Երկրորդական պլանի լավագույն դերասան» մրցանակին, հայտնում է Armenian Film Society-ն։ Դերասանը մրցանակը ստացել է Un Amor ֆիլմում իր դերակատարման համար։
Un Amor-ն իսպանական դրամա է, որի ռեժիսորն Իզաբել Քոիքսեթն է, դերերում հանդես են գալիս Լայա Կոստոնան ու Հովիկ Կեուչկերյանը։
Հավելենք, որ Կեուչկերյանը նկարահանվել է նաեւ Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմում, որը ներկայումս ցուցադրվում է ամերիկյան կինոթատրոններում։
Ինչ վերաբերում է Un Amor ֆիլմին, Իսպանիայում այն մեծ էկրաններին կհայտնվի 2023 թ-ի նոյեմբերի 10-ից։
