Այսօր Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։
Մարզկենտրոն Կապանում այն դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստվում էր մոտ 50 տոննա հումանիտար օգնություն ուղարկի Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանվածների համար: Բեռը ներառում է հիգիենայի պարագաներ, սննդամթերք, ծածկոցներ, հագուստ և ջեռուցման սարքավորումներ։
