ԵՄ-ն հայտարարել է, որ դեռ փորձում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջшնի ղեկավարների հանդիպումը Գրանադայում

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեռ փորձում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում։

Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

«Հիմա հանդիպման մասին խոսելը վաղաժամ է, մինչև վաղը գիշեր՝ հստակություն կլինի»,- լրագրողների այն հարցին, թե ԵՄ-ն կարողացա՞վ կազմակերպել երկու առաջնորդների հանդիպումը, պատասխանել է նա:

Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն փորձում է «2 + 3» ձևաչափով հանդիպում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի մասնակցությամբ՝ «չնայած տեղում տիրող բավականին լուրջ իրավիճակի, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում առաջընթացի հասնելու» համար:

Սեպտեմբերի 28-ին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից դրա գոյությունը դադարեցնելու մասին։ Բնակչությանը հանձնարարվում է դիտարկել Բաքվի կողմից առաջարկված վերաինտեգրման պայմանները և ինքնուրույն որոշում կայացնել մնալու հնարավորության մասին։

Կիսվել սոց․ ցանցերում