ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է, որ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի միացումը ՄՔԴ Հռոմի կանոնադրությանը։

Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր՝ հոկտեմբերի 4-ին։

Նշվում է, որ Բրյուսելը փորձում է հասնել հնարավորինս շատ երկրների կողմից այն վավերացնելուն։

«ԵՄ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռևս դա չեն արել, միանալ Հռոմի կանոնադրությանը: Դրան յուրաքանչյուր միացում ավելի է մոտեցնում միջազգային հանրությանը համընդհանուր մասնակցությանը և ամրապնդում է ընդհանուր վճռականությունը՝ վերջ դնելու անպատժելիությունը և խթանելու պատասխանատվության մշակույթը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Բորելը նշել է, որ ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որը ստեղծվել է «միջազգային մտահոգություն ներկայացնող ամենալուրջ հանցագործությունները» հետաքննելու և հանցագործներին հետապնդելու համար։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։

Կիսվել սոց․ ցանցերում