Նման հորթի ուրախությունը բնութագրական չէ մեզ համար. Պետրոս Ղազարյան

«Հաշիվը արդեն կորցրել եմ, թե քանի հայտնի և անհայտ գործիչ է ստատուս ու հոդված գրել էն մասին, թե մենք ինչքան վատն ենք, որ ուրախանում ենք Արցախի նախկին նախագահների և Ռուբեն Վարդանյանի բանտարկությամբ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը՝ նկատելով.

«Չեմ բացառում, որ նմաններ կլինեն։ Ո՞ր հասարակության մեջ չկան ինքնության ու արժանապատվության դեֆիցիտով մարդիկ։ Բայց նման հորթի ուրախությունը բնութագրական չէ մեզ համար, նույնիսկ՝ ֆեյսբուքյան պոռոտախոս ու ընկճախտասեր տիրույթի համար։ Հակառակ, մեր պետությունը, հասարակությունը, հայությունը պետք է հնարավորինս ամեն ինչ անեն, որ մեր գերեվարված ազգակիցները վերադառնան, ու դա է մեզ բնութագիր հատման կետը՝ անկախ քաղաքական նախասիրություններից։

Իսկ մի քանի չկայացած կարծիքները ընդհանրացնելը և դրանց ջախջախելն ու մեծամասնության հատկանիշ դարձնելը ոչ պակաս չկայացվածության նշան է»։
Կիսվել սոց․ ցանցերում