Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր շատ զբաղված էի, օրվա մեծ մասը սոցիալական մեդիա չէի մտել։ Մի ժամ առաջ տեսա քառակողմ հանդիպման և Եվրամիության արած երկու հայտարարությունները՝ առանց ոխերիմ հարևանի կայացած հանդիպումից հետո։ Այսքան լավ հայտարարություններ ԵՄ֊ն երբեք չի արել, սա շատ սկզբունքային դրական փոփոխություն է՝ արտացոլող Հայաստանի շահերը։
Հետո տեսնում եմ իմ ՖԲ֊յան, այդ թվում նաև իրական կյանքի որոշ ընկեր/ուհի/ների, խելացի կանանց ու տղամարդկանց ատելությամբ և կասկածամտությամբ լցված մեկնաբանությունները, և ապշում եմ։
Ես ինքս ԵՄ֊ից ու ԱՄՆ֊ից խիստ հիասթափված եմ ու հենց այս պահին Արցախի հարցում իրենց խաղացած ոչ դրական դերի մասին հոդված եմ գրում։ Մենք ողբերգական և ահռելի կորուստ ենք ունեցել։
Սակայն այսօրվա հայտարարությունների մեջ չտեսնել մեր համար֊ից եկող խիստ դրական փոփոխություններ, մեր տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում մեզ աջակցելու հանձնառություն, և անգամ Արցախի հարցում որոշ դրական շրջադարձի հույս, տարօրինակ է»։
