Կադրային նշանակումներ և ազատումներ ՊԾ Երևանի գնդում

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանապետի հրամանով Լևոն Մանուկյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արսեն Ստեփանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնից և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար:

Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-րդ վաշտի հրամանատար է նշանակվել նույն վաշտի ավագ պարեկ Վահագն Խառատյանը, իսկ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Վլադիմիր Դերձյանը՝ ՊԾ Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի հրամանատար:

Կիսվել սոց․ ցանցերում