Արցшխյшն պшտերшզմներում անմшհшցած արևաբույրցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր է բացվել

Այսօր Մասիս համայնքի Արևաբույր բնակավայրում տեղի ունեցավ Արցախյան պատերազմներում անմահացած արևաբույրցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման արարողությունը, որին ներկա էին Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Խորեն Արոյանը, բնակավայրերի վարչական ղեկավարներ, հյուրեր, բազմաթիվ արևաբույրցիներ:

Տեր Արամ քահանա Թիլիքյանի ձեռամբ օրհնվեց նորակառույց խաչը, և ներկաներն աղոթք հղեցին առ Աստված՝ Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հոգու հանգստության և մեր երկրի ու Արցախի խաղաղության համար:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մատաղի արարողություն:

Հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են համայնքային միջոցներով:

Կիսվել սոց․ ցանցերում