Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություն այս պահին չկա. ԱԳՆ խոսնակ

Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան:

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ:

Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան Իսրայելի հարավային և կենտրոնական հատվածներում հնչել էին օդային հարվածների ազդանշաններ: Թել Ավիվում հակաօդային պաշտպանության գործողություններ էին կատարվել:

Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր սահմանամերձ շրջաններ զինյալների խմբավորումների ներթափանցման մասին: Ականատեսների վկայությամբ՝ որոշ բնակավայրերում փողոցային մարտեր են։

Կիսվել սոց․ ցանցերում