Կինը և մոմը (առակ)

Մի կին եկավ եկեղեցի, մոմ գնեց, վառեց և դրեց մոմակալի մեջ: Բայց երբ սկսեց կարդալ աղոթքը, այն մարեց: Կինը, շփոթված, նորից վառեց մոմը ու զգուշությամբ նորից դրեց իր տեղը։ Մինչ նա կհասցներ նույնիսկ մի քանի բառ արտասանել, լույսը նորից մարեց։ Կինը տարակուսեց, նորից զգուշորեն վերցրեց մոմը, վառեց և զգուշորեն տեղադրեց վառվող մոմերից մեկի մոտ։ Մոմը ճայթոց հանեց, բայց վառվեց: Առանց աչքը նրանից կտրելու կինը նորից սկսեց աղոթք կարդալ։ Մոմի լույսը սկսեց նվազել ու մարել՝ ծխի շիթ արձակելով։

Կինը մատնվեց խուճապի, վախեցած ու տարակուսած շտապեց քահանայի մոտ.

– Տեր Հայր, իմ վառած մոմը անընդհատ մարում է: Արդյո՞ք Տերը երես է թեքել ինձանից և չի ուզում լսել իմ աղոթքները, թե՞ ես այնքան մեղավոր եմ, որ իմ աղոթքները հաճելի չեն Նրան: Ի՞նչ անեմ։

– Խնդիրը մոմից է., մեկ այլ մոմ վերցրեք: ― ժպիտով պատասխանեց քահանան։

Աղբյուր՝ elims.org.ua

Կիսվել սոց․ ցանցերում