Արցшխցիներին օգնություն տրամադրելու՝ Մադրիդի որոշման համար, իսպանացի դիվանագետը կանչվել է Ադրբեջшնի ԱԳՆ

Բաքվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ արցախցիներին օգնություն տրամադրելու Մադրիդի որոշման կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, իսպանացի դիվանագետ Պատրիսիա Սերանո Սանչեսի հետ հանդիպմանը «X» սոցիալական հարթակում իսպանական կողմի գրառումն անվանվել է սադրիչ քայլ։

«Այս ոչ կառուցողական մոտեցումը չի համապատասխանում ադրբեջանա-իսպանական հարաբերությունների ոգուն և խստորեն դատապարտվում է Ադրբեջանի կողմից»,– ասված է հայտարարությունում։

Ադրբեջանական կողմը նշել է նման դեպքերի կրկնությունը կանխելու համար համապատասխան միջոցների ձեռնարկման կարևորությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատունը տեղեկացրել էր, որ Իսպանիան աջակցություն կտրամադրի ԼՂ-ից Հայաստան տեղահանված 250 ընտանիքի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ հայերին օգնելու Իսպանիայի որոշումն անվանել էր ապակառուցողական։

Կիսվել սոց․ ցանցերում