Այսօր Գազայի հատվածին մոտ բնակվող բոլոր քաղաքացիները կտարհանվեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում Գազայի սահմանի մոտ բնակվող բոլոր քաղաքացիները կտարհանվեն: Այս մասին տեղեկանում ենք միջազգային լրատվամիջոցներից։

 

«Իսրայելը 24 ժամվա ընթացքում տարհանելու է Գազայի սահմանին մոտ գտնվող քաղաքներում բնակվող բոլոր բնակիչներին», – կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը:

 

Ըստ այս պահի դրությամբ հայտարարված տվյալների, Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 300-ը, վիրավորվել՝ 1900-ը:

 

Հիշեցնենք՝ շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։

Կիսվել սոց․ ցանցերում