Իսրայելի անվտանգության ուժերը Աշդոդ քաղաքի մերձակայքում վնասազերծել են պաղեստինցիներին, ովքեր մեքենայով մայրուղու երկայնքով շաևժվել են դեպի Թել Ավիվ․ օպերացիան ուղեկցվել է կրակոցներով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ոստիկանության մամուլի ծառայությանը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանները Էմոնիմ գյուղի մոտ 4-րդ երթուղու վրա վնասազերծել են մեքենա, որը, ենթադրաբար, պատկանում է ահաբեկիչների ջոկատին», — ասվում է հաղորդագրության մեջ:
Սոցցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են անվտանգության ուժերի մի քանի խմբեր մի քանի կողմից շրջափակել մեքենան և ուժեղ կրակ բացել մեքենայում գտնվող կասկածյալների վրա։
Նշվում է, որ Իսրայելական հեռուստատեսության տասներկուերորդ ալիքը հայտնել է, որ գործողության ընթացքում չորս պաղեստինցի է սպանվել։
