«ՀԱՄ ԱՍ»-ի զինյшլները ներթափանցել են Իսրայելի հարավային Մագեն համայնք․ մшրտեր են ընթանում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները ներթափանցել են Իսրայելի հարավում գտնվող Մագեն համայնք: Այս մասին հայտնում է i24 հեռուստաալիքը։

 

Հեռուստաալիքի տվյալներով, Մագենում մարտեր են ընթանում պաղեստինյան ուժերի և Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների միջև։ Ըստ որոշ ԶԼՄ-ների իսրայելական բանակը օգտագործում է ծանր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր։

 

Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ խմբավորման զինյալները հինգ մոտորանավակով դուրս են եկել  իսրայելական Աշկելոն քաղաքի ափ, վերահսկողության տակ են վերցրել քաղաքի որոշ շրջաններ և զգալի կորուստներ պատճառել իսրայելական կողմին։

Կիսվել սոց․ ցանցերում