Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ — «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան — «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Լուկաս Սելարայան — «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո — «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Այսօր թիմին կմիանա Նաիր Թիկնիզյանը, իսկ հոկտեմբերի 9-ին հավաքականի ճամբար կժամանեն Ստյոպա Մկրտչյանը, Վահան Բիչախչյանը, Ուգոչուկվու Իվուն, Էդգար Սևիկյանը, Անդրե Չալըշըրը, Տիգրան Բարսեղյանը, Էդուարդ Սպերցյանը,Գեորգի Հարությունյանը և Արթուր Սերոբյանը:
Հովհաննես Հարությունյանը «Փյունիկի» կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա հավաքականին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն:
