Իսրայելի վրա համատեղ հարձակման պլանը մշակել է Իրանը և համաձայնեցվել ՀԱՄԱՍ-ի հետ Բեյրութում 2023 թվականի օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ մի քանի հանդիպման ժամանակ:
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը և հավելում, որ երբ ամեն ինչ պատրաստ է եղել, Թեհրանը կանաչ լույս է վառել գործողության համար։
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում գործողությունը պլանավորվել է կողմերի միջև մի քանի հանդիպման շրջանակներում, որոնք տեղի են ունեցել Բեյրութում: Իրանցի սպաներն աշխատել են ՀԱՄԱՍ-ի հետ՝ ծովով, օդով և ցամաքով դեպի Իսրայել սողանցքներ գտնելու համար»,- նշում է հրատարակությունը։
