Գազայի հատվածում վերջին օրերին պաղեստինցի յոթ լրագրող է սպшնվել

Առնվազն յոթ պաղեստինցի լրագրող է սպանվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից հարձակումից հետո, հայտնում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն:

Նշվում է, որ մամուլի ազատության դիտորդական խումբը, հավաքելով տեղեկատվություն տարածաշրջանի աղբյուրներից և ԶԼՄ-ներից, պատերազմի առաջին երեք օրվա ընթացքում արձանագրել է յոթ սպանված, երկու վիրավոր և երկու կալանավորված լրագրողի մասին տեղեկատվություն:

«CPJ-ն ընդգծում է, որ լրագրողները քաղաքացիական անձինք են, որոնք կարևոր աշխատանք են կատարում ճգնաժամի ժամանակ և չպետք է հալածվեն պատերազմող կողմերի կողմից: Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ապավինում են տարածաշրջանի լրագրողներին՝ հակամարտության մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար: Լրագրողները, ինչպես բոլոր քաղաքացիական անձինք, պետք է հարգվեն և պաշտպանված լինեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում