Տիգրան Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար

Պարեկային ծառայությունը տուգանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել են ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչությունից՝ նշելով, որ պաշտոնյան տուգանվել է «Գազել» վարելու համար, որի համապատասխան իրավունքը չի ունեցել:

Հիշեցնենք, որ դա եղել էր մինչև նախընտրական քարոզարշավը, երբ Ավինյանը վարել էր Երևանի վերջին հասարակական «Գազել»-ը, ինչից հետո քաղաքում երթուղային գազելներին փոխարինման եկան «ՄԱՆ» և «Ժոնգ Տոնգ» ավտոբուսները:

Նշենք, որ D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25 հազար դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար՝ 10 հազար դրամով: Այսպիսով՝ Երևանի քաղաքապետը տուգանվել է 35 հազար դրամով:

Կիսվել սոց․ ցանցերում